🎙«Ուժեղ Հայաստանը» չի պատարատվում մերժել իշխանության բերած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կարող են բարելավել քաղաքացիների առօրյան․ քաղաքացիների առօրյա կյանքն ու սոցիալական վիճակը առաջնային են. «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ասում է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ «Եթե խտացնենք գույները, օրինակ՝ ՔՊ-ական մի վառ ներկայացուցիչ օրենքի նախագիծ բերի թոշակների կրկնակի բարձրացման մասին, մենք դրան դե՞մ ենք քվեարկում: Ո՞վ է տուժում դրանից՝ ժողովուրդը: Որովհետև էն տատիկը, ով իր գազի, լույսի, դեղորայքի գներն է տեսնում, իր համար, անկախ իմ վերաբերմունքից, իր առօրյա կյանքը շատ կարևոր է»,- պարզաբանում է Հովսեփյանը: Պատգամավորը որպես օրինակ հիշեցրել է Ինդոնեզիայի հետ համաձայնագրի քվեարկությունը, որին ընդդիմադիր խմբակցությունը կողմ է քվեարկել․ «Իհարկե նաև քննադատեցինք, որովհետև նույն Ինդոնեզիայի հետ 20 անգամ մեր առևտրաշրջանառությունը նվազել էր, այն դեպքում, որ Ինդոնեզիան ունի հսկայական շուկա։ Եվ երբ մենք խոսում էինք դիվերսիֆիկացիայից, հարց էինք բարձրացրել՝ բա ինչո՞ւ է իջել 20 անգամ»։ Հովսեփյանն անդրադարձել է նաև ընտրողներին հիասթափեցնելու մտավախությանը։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կարող են մտահոգվել, որ որոշ որոշումներ իրենց ընտրողների կողմից բացասաբար կընդունվեն, սակայն առաջնորդի կարևոր դերերից մեկը նաև անհրաժեշտության դեպքում ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու կարողությունն է։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM